Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ցանվել» էր Արզումանյան, պիտի «հնձվի» Օսկանյան

«Ցանվել» էր Արզումանյան,  պիտի «հնձվի» Օսկանյան
28.09.2012 | 13:28

Վերին էշելոններում կարծում են, որ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու` գլխավոր դատախազի միջնորդության հարցը «լուծված» է: Ավելին, պնդում կա, թե դատախազն արդեն իսկ դիմել է ԱԺ-ին, պարզապես չեն ցանկանում շուտ հայտնել այդ մասին (ինչը երեկ հաստատվեց). «պատշաճ» ժամին տեղեկացնելով` կպահեն ինտրիգն ու կանոնակարգ օրենքը, որովհետև ԱԺ նախագահը միջնորդությունն ստանալուն պես պարտավոր է այն փոխանցել պատգամավորին:

Կհանձնե՞ն պատգամավորներն իրենց գործընկերոջը: Կասկածել պետք չէ: Այս առումով նրանց տառապանքը շատ մեծ փորձ ունի: Օսկանյանն էլ իր հերթին փորձի պակաս չունի: Նրա պաշտոնավարման տարիներին «երկու օրինակից» ձերբակալվեց Ալեքսան Արզումանյանը, իսկ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ իր «բոսն» այնպիսի մի պայքար էր սկսել, որ վերջինս մի կերպ մազապուրծ եղավ: Օսկանյանը մատը մատին չխփեց։
Սա ամենևին չի նշանակում, որ Օսկանյանին «հասնում» է: Երբե՛ք: Մարդկայնորեն խիստ ցավալի է, որ մեր ԱԳ նախարարների ճակատագիրն այսպես է դասավորվում: ՈՒ սա կարմա է, որը հետապնդում է նրանց` ցանել-հնձելու օրենքի համաձայն. «ցանվել» էր Արզումանյան, պիտի «հնձվի» Օսկանյան:
Օսկանյանի «գործն» ունի մի քանի շերտ:
ա) Իրավական: Չմտնենք «մատի ու մատանու» արանքը, մանավանդ որ Գորիկ Գուրգենիչը մեզ շատ արագ կհանի այնտեղից` պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը:
բ) Քաղաքական: Ինքնին հասկանալի է, թե իշխանություններն ինչ դաշտ են ծածկում «Օսկանյան & Լվացք» օպերացիայով.
1) ԲՀԿ-ն մատնել դեֆոլտի` բոլոր ասպարեզներում: Նախ և առաջ` քաղաքական: Գաղտնիք չէ` գաղափարական անհասկանալի միքս ԲՀԿ-ի ինտելեկտուալ բաղադրիչը հենց Օսկանյանն էր լինելու: Դատախազից` Օսկանյանի «տարմամբ», ԲՀԿ-ն, փաստորեն, մնալու է ալամ աշխարհի, է՛լ առավել լրատվամիջոցների (երբ աշխարհում ընդունված ոսկե կանոն կա` խելացի մարդիկ լրատվամիջոցների հետ չեն կռվում) հետ կենաց-մահու գոտեմարտ մղող ՈՒրիխանյանի ու Ծառուկյանի «ցոգոլային» մտքերի հույսին: Իսկ ԲՀԿ-ում առկա ֆինանսները ոչ մի դեպքում և երբեք ի զորու չեն լինի ծածկելու նման բացը, այն էլ նախագահական ընտրություններում, մանավանդ սեփական թեկնածուով գնալու դեպքում:
2) Բացառել Օսկանյանի` նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը` համաժամանակյա բացառելով Օսկանյանի հետևում կանգնած «պերսոնի» վարչապետական ամբիցիաները:
3) ԲՀԿ-ն հոգեբանական դեֆոլտի մատնել: Ի դեպ, շատ նուրբ մի պահ կա այս ամենում: Բանն այն է, որ Օսկանյանի թուլացումը` մինչև դատախազի սպասվելիք «մուտքը Սովնարկոմ»` ԱԺ, ձեռնտու էր նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որովհետև Օսկանյանի ու նրա հետևում կանգնած «բոսի» պլաններն ավելին էին` վերցնել ամբողջությամբ ԲՀԿ ղեկավարումը, Ծառուկյանին մղել լուսանցք` վերջինիս վերապահելով բիզնես-ստրուկտուրնի դերակատարություն:
Սակայն գլխավոր դատախազի սպասվելիք մուտքով նոր իրավիճակ է առաջանում որոշում կայացնելու մեջ գրեթե անկարող, «վերջին դասի» ֆրազիրովկայով բոլորին ու ահավոր հոգնեցրած Ծառուկյանի համար: Ասացինք` հոգեբանական դեֆոլտի առումով: ԲՀԿ-ում պարզապես մտածելու են` իրենց առաջնորդն այնքան էլ «Բենամուքի» չէ, որքան իրենք կարծում էին, ու եթե «երկրորդ մայկա» Օսկանյանը, որն ամենապաշտպանվածն էր փաստորեն կուսակցությունում` թե՛ միջազգայնորեն, թե՛ Ռուսաստանի հետ ջերմ հարաբերություններ ունեցող իր «բոսի», թե՛ իր դիրքի ու դիվանագիտական «անձեռնամխելության» պատճառով, ապա կուսակցական «գողական-կրմինալ» միքսն ինչ մոխիր ցանե իր գլխին: ՈՒ եթե գլխավոր դատախազն այդպես է վարվում Օսկանյանի հետ, ապա մարտի 1-ի «գործով» անցնող Գրիգոր Գրիգորյանը` Շերիֆը, Արամյան Արան` «Տրիումֆ» ռեստորանի մերձակայքում կրակած որդու, ՈՒրիխանյան Տիգրանը` ժամանակին ՊՆ խոսնակ, ոչ անհայտ Սեյրան Շահսուվարյանի հետ հանդիպումների ազատ ժամին` գազային ատրճանակով Միքայել Դանիելյանի վրա կրակած, Գասպարյան Ռուստամը` Արմավիրի շուկայի «կրակոցների» միջով անցած, Յուվեցի Կարոն պարտքի դիմաց` պարտատիրոջ ոտքին կրակելու և մնացած գործերով ի՞նչ են անելու, երբ «հերթի մեջ» են հայտնվել նույնիսկ ԲՀԿ նախարարները:
Սակայն այս պահին` Օսկանյանի «գործի» մասին: Այն ավելի նուրբ մի շերտ ևս ունի: Նկատե՞լ եք` ո՛չ ԲՀԿ-ն ու Ծառուկյանը, ո՛չ էլ անձամբ Օսկանյանի անմիջական «շեֆը» մինչ այժմ որևէ հայտարարություն, որևէ քայլ չեն արել` ի պաշտպանություն Օսկանյանի: Այո, պատճառը Ռուսաստանն է, չեն ցանկանում վատամարդ լինել. գիտենք` Օսկանյանի ԲՀԿ մուտքն ահավոր է ջղայնացրել թռչունների պոպուլյացիայով զբաղվող Պուտինին: Իսկ այսօր, այս մեծ խաղում ԲՀԿ-ի միակ հույսն ու ապավենը կարող է լոկ Ռուսաստանը լինել, որին էլ հարկավոր դեպքում, եթե փորձ արվի ծածկոց նետել ԲՀԿ-ի վրա, Սերժը կարող է ասել` չհասկացա: Հիշենք` տարածաշրջանային «ռասկլադը», որքան էլ տարօրինակ, այսօր այնպիսին է, որ Սերժ Սարգսյանն այս պահին, այո, «ասող» կարող է լինել… Ռուսաստանին:
Անցանք առաջ:
Օսկանյանին, ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի (վերջինիս հայրը ժամանակին ամերիկյան իր բոլոր լծակները գործի էր դրել), լրջորեն չի պաշտպանում նաև ԱՄՆ-ը, որի երբեմնի քաղաքացին է եղել Օսկանյանը: Ճիշտ է, Միթ Ռոմնին վերջերս իր կուսակիցների հետ ընթրիքի ժամանակ ակնարկ «ղրկեց», երեսով տվեց Օսկանյանին ուրացած հայաստանյան հարազատ «եղբայրներին», փաստելով, որ իր մորմոն խորհրդականներն «ա՜յն օրերին» մասնակցել են հայաստանյան ընտրություններին` հաջող քարոզարշավ իրականացրել (ո՞ր թեկնածուի օգտին, չասաց. բայց դե` թամամ խոսքը գիտենք` ում են ասում), այնուհանդերձ, բուռն արձագանք Օսկանյանի հաշվով Ամերիկայի կողմերից նույնպես չկա, որովհետև նրանց նախընտրելի թեկնածուն նույնպես Սերժ Սարգսյանն է:
Ինչն էլ կրկնակի միայնակ է դարձնում Օսկանյանին այս խաղում: Ստիպում միայնակ (այս հանգամանքը Օսկանյանին, գոնե մեզ համար, սիրելի ու ընդունելի է դարձնում) լուծել կարմայական այն «սվյազկան», որը բաժին է հասել մեր արտգործնախարարներին` իրենց ժամանակ սկսած:
Ցավալիորեն:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ